HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհները փակեցին

Մարզերում ապրող քաղաքացիները թեև այնքան էլ տեղեկացված չեն քաղաքական անցուդարձից, բայց արդեն անգիր գիտեն, թե ընդդիմությունը երբ է հանրահավաք կամ բողոքի ակցիա անցկացնում: Այդ օրը փակվում են Երևան եկող բոլոր ճանապարհները: Այնպես չէ, որ ընդհանրապես հնարավոր չէ Երևան հասնել, սակայն դրա համար պետք է հավելյալ գումար ծախսել, քանի որ հասարակական տրանսպորտը չի աշխատում, և մարդիկ մայրաքաղաք են գալիս միայն տաքսիներով: Այսօր Հայ ազգային կոնգրեսը Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք է հրավիրել, և հերթական անգամ «գիծ» դուրս չեն եկել Էջմիածնից, Աշտարակից և այլ վայրերից մայաքաղաք եկող երթուղայիններն ու ավտոբուսները: Նշենք, որ Էջմիածին-Երևան երթուղին պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Գծատերերից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ ամեն անգամ` հանրահավաքի օրերին, նրանք լրագրողների համար դառնում են «անհասանելի»: Իսկ Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նախարարությունը ճանապարհների բաց կամ փակ լինելու վերաբերյալ պարզաբանում կներկայացնի ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter