«Մինչև ե՞րբ են մեր երկրում թույլատրվելու նման զանգվածային վայրագությունները»
Մուղնի գյուղի (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) եկեղեցում, Սուրբ պահքի օրերին, ստորագրահավաք է կազմակերպվում` դիմելու որսորդների միությանը, որպեսզի վերջիններս սպանդի միջոցով վերացնեն գյուղի շներին: Մարդ-քաղաքացուն և հայ առաքելական քրիստոնյային վայել արարք չէ սա: Մինչև ե՞րբ են մեր երկրում թույլատրվելու նման զանգվածային վայրագությունները... Թափառող կենդանիների խնդիրը տևական և ազդեցիկ ձևով լուծելու համար քաղաքակիրթ մարդկությունը վաղուց արդեն կիրառում է ստերիլացումը:
Անհրաժեշտ է, որ Հայ Առաքելական եկեղեցին թույլ չտա իր տարածքում նման անմարդկային և հակաքրիստոնեական գործունեություն կազմակերպումը, իսկ տեղական և պետական իշխանությունները քաղաքակիրթ մեթոդներ գործադրեն և կենդանիների վայրագ սպանդ կազմակերպելու փոխարեն եղած գումարները հատկացնեն առավել մարդկային միջոցներով հարցը լուծելու համար:
Արփինե Գալֆայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել