Policy Forum Armenia-ն ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանին
Policy Forum Armenia-ն սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Հայաստանում անհապաղ քաղաքական փոփոխություններ պահանջող իր հացադուլում: Իշխանության ուզուրպացիան և երկրի ներկայի ու ապագայի ապաշնորհ կառավարումն այլևս անհնարին են դարձնում քաղաքական բնականոն ճանապարհով փոփոխությունների ձեռքբերումը և պահանջում են պայքարի ոչ սովորական եղանակներ:
Մենք ողջունում ենք պարոն Հովհաննիսյանին իր արիության և վճռականության համար: Մաղթում ենք նրան առողջություն և ամրություն՝ դիմակայելու հզոր Հայաստան կառուցելու ապագա մարտահրավերներին, երբ դրա առջև ծառացած ներկայիս պատնեշներն տապալված կլինեն:
Policy Forum Armenia
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել