Խորհրդարանական հայտարարություններ` հրապարակից
Մարտի 22-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» առաջին յոթնօրյակը: Այդ կապակցությամբ վաղը ժամը 12:00-ին Ազատության հրապարակում կսկսվի «Ժառանգության» առաջնորդի զորակցմանը նվիրված լուռ հավաք: Ժամը 13:00-ին տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը:
Ապա 17:00-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, Ազատության հրապարակը համարելով իշխանությունն ու ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու կարեւոր ասպարեզ եւ ժողովրդական հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանական հայտարարությունները կհնչեցնեն ուղղակի հրապարակից:
Հավարտ օրվա` ժամը 18:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին կդիմի շնորհակալական խոսքով: Իրավունքների եւ ազատությունների վերատիրացման գործընթացին մասնակցելն ու դրան զորակցելը յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել