HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իլյա երկորդն ընդնունել է իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին

Մարտի 23-ին Համայն Վրաց Պատրիարք Իլյա 2-րդն ընդունել է Վրաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին: Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը, կարեւորելով երկու քրիստոնեական ժողովուրդների բարեկամությունը, բարձր է գնահատել Հրաչ Սիլվանյանի առաքելությունը Վրաստանում եւ նրա ներդրումն այդ բարեկամության ամրապնդման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վիրահայության եկեղեցական կյանքին առնչվող հարցերին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի` այս տարվա հունիսին Վրաստան նախատեսվող այցին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter