HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամամյանին կկալանավորե՞ն

Այսօր Կենտրոնի դատարանը, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննելու է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, դռնփակ նիստը դեռեւս չի սկսվել, բայց Թամամյանն արդեն դատարանում է: Հիշեցնենք՝ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանը, ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվեցին: Ընդ որում՝ այս հրամանն արձակվել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter