Շաբոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին` նվիրված պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին:
Նիստն անցկացվում է «Պետպատվեր 2011» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների եւ մատակարարների միջեւ:
Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ եւ ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ:
«Հենց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հավասարաչափ մատչելիություն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թվում նաեւ` փոքր բիզնեսի համար` դրանով իսկ բարձրացնելով պետպատվերի որակն ու վստահելիությունը»,- զեկույցով հանդես գալով համաժողովի պատվիրակների առաջ նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` ընդգծելով, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել