Պաշտպանն արդեն տեղյակ է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ դիտարկում իրականացնելու նպատակով` հետեւելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը հաջորդող օրերի զարգացումներին:
«Պաշտպանը տեղյակ է, որ հրապարակում վրան է տեղադրվել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եւ ներկայումս նա ապահովված է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպես նաեւ պարբերաբար անարգել կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել