HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության կապիտանը փորձել է թալանել «Կոնվերս բանկ»-ը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ Արթուր Հակոբյանը զինված մտել է Նոր-Նորքում՝ Գայի պողոտայում գտնվող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ եւ փորձել հանցագործություն կատարել: Կապիտան Հակոբյանը, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանկի ներսում երկու-երեք կրակոց է արձակել, սական դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները նրան վնասազերծել են: Արթուր Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները եւ փորձաքրեագիտական, մատնադրոշմային, հետքաբանական աշխատանքներ են իրականացնում: Շուտով ժամանելու են Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները` քննչական աշխատանքներ կատարելու նպատակով: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանությանգնդապետ Աշոտ Կարապետյանը, Պահպանություն միավորման պետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ասատրյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանն ու նրա տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter