HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Կառավարության և բիզնեսի շահերը միշտ էլ նույնն են եղել»

Այսօր «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» թեմայով միջազգային եռօրյա համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Լրատվամիջոցների ծրագրի տնօրեն (Բաց հասարկությունների հիմնադրամ, Լոնդոն) Գորդանա Յանկովիչը: Նրա խոսքերով` եթե մի ժամանակ մտահոգություն կար երիտասարդների դերի բարձրացման և նրանց ակտիվ լինելու վերաբերյալ, ապա այժմ հարցը լուծվել է մեդիայի զարգացման շնորհիվ:

Երիտասարդները ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երկրում տեղի ունեցող գործընթացներում և բարձրացնել իրենց ձայնը: Երիտասարդ լրագրողները հետաքրքրված են հատկապես քաղաքացիական լրագրությամբ, ինչպես նաև հետաքննական լրագրությամբ: Այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, և սրա շնորհիվ երիտասարդները ցանկանում են ինչ-որ բան փոխել: Հատկապես քաղաքացիական լրագրությունը տալիս է մեծ հնարավորություններ: Այն նորանոր տարածքներ է ընդգրկում, ավելի շատ մարդիկ են ներգրավվում և անանուն կարող են քննարկել ցանկացած հարց:

Քանի որ աստիճանաբար ընդլայնվում են մեդիայի հնարավորությունները, այժմ փորձեր են արվում վերահսկել դրա ազդեցությունը: Դա հատկապես երևում է քաղաքական դաշտում, ինչը պատահական չէ, որովհետև, Գ. Յանկովիչի խոսքերով, «կառավարության և բիզնեսի շահերը միշտ էլ նույնն են եղել»: Սակայն շատ դժվար է վերահսկել մեդիան` առավել ևս համացանցի առկայության պայմաններում: Եվ եթե մի ժամանակ լրտավամիջոցներն էին կարողանում վերահսկողություն սահմանել, ապա այժմ դա անում են օրեցօր զարգացող տեխնոլոգիաները: Իսկ այդ ոլորտը փորձում են վերահսկել բոլորը` ԱՄՆ-ից Չինաստան, ընդ որում` ՏՏ ոլորտի սեփականատերերի միջոցով: Սակայն վերահսկողության փորձերին զուգահեռ կա նաև քաղաքացիական հասարակության մեծ արձագանքը:

 Գ. Յանկովիչը նշեց, որ հաճախ խորհրդարանի անդամները գործում են առանց հասարակական քննարկումներից տեղեկացված լինելու: Իսկ այդ քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունեում շատ արագ` օնլայն: Այժմ բանավեճերի դաշտը տեղափոխվել է համացանց: Սակայն դրանք պետք է հասանելի լինեն նաև հասարակության լայն շերտերին:  

Գ. Յանկովիչի խոսքերով` այժմ քաղաքական բանավեճը վերածվել է կուսակցական բանավեճի: Դրանք սահմանափակում են ավելի շատ հարցերի բարձրաձայնմամբ այն դեպքում, երբ պետք է ներկայացվեն ավելի շատ խնդիրներ և փաստեր: Այդ նույն հարցերը բարձրաձայնելու գործառույթն իր վրա է վերցրել նոր մեդիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter