HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները

Մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»։ Իսկ մարտի 24-ին ՀԱԿ-ը հայտարարությամբ դիմեց բոլորին՝ կոչ անելով նախապատրաստվել ապրիլի 8-ի հանրահավաքին եւ հանդես գալ այդ օրվա անելիքների վերաբերյալ առաջարկներով: Արձագանքելով այս երկու հայտարարություններին` առաջարկում ենք հետեւյալը. հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլեւ այսուհետ: Այսպիսով,  Համաքաղաքացիական շարժման մասնակիցները կկարողանան ժողովրդավարական հիմունքներով ներգրավվել որոշումների կայացման գործընթացին: Համոզված ենք, որ միայն թափանցիկ, բաց, ժողովրդավարական գործելաոճը ի վիճակի կլինի ապահովել կայացվելիք որոշումների օրինականությունը և կհզորացնի Շարժումը։ Հավասարների հավաք 30-ը մարտի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter