HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետը դատի է տալիս «Ժողովրդին»

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր անձի հանդեպ «տարածած զրպարտանքի համար» պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետքին» հայտնեցին, որ օրաթերթի այսօրվա համարում տպագրված «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է եւ չի համապատասխանում իրականությանը:

Իսկ թերթը գրել է, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչին մրցույթում «հաղթանակ» պարգեւելու համար: Այդ մասին թերթին ասել է մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը:

«Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին մարզպետարանը որեւէ տեղեկություն չունի, բացառությամբ այն փաստի, որ տնօրենի 22.08.2011թ. N220 գրությամբ Գեղարքունիքի մարզպետին տեղեկացվել է, որ «Թթուջրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել է պատմության ուսուցչի թափուր տեղ՝ 10 դասաժամով: Դրանից հետո դպրոցի տնօրենը որեւէ տեղեկատվություն չի ներկայացրել մարզպետին»,- տեղեկացնում են մարզպետարանից:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի՝ դպրոցի տնօրենը խախտել է ՀՀ ԿԳ նախարարի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի» ոչ միայն 9-րդ կետը, այլեւ մրցութային հանձնաժողովում, կարգի 22-րդ կետի համաձայն՝  լիազորված պետական մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար որեւէ պաշտոնական գրություն չի ներկայացրել մարզպետարան:

«Գործընթացի թույլ վերահսկողության արդյունքում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Թիզյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,- հայտնում են մարզպետարանից:

Մեկնաբանություններ (1)

rub
vor vertsrel es asa vercrel em el inch kapikutyunner es anum ay nver

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter