Տեղի կունենա «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն
Հոկտեմբերի 14-ին` ժ.13.30, hայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում, ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության եւ «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն (հասցե` Երևան, Տիգրան Մեծի 38):
Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը եւ փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը:
Հոկտեմբերի 14-ին ժ. 18.00 փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում կմասնակցեն Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում կստեղծվի «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն» (հասցե` Իտալիայի փող. 1):
Համաժողովում կքննարկվի և կհաստատվի Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, կձեւավորվեն ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, կընդունվի համաժողովի ուղերձ-հայտարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել