
Արոնյանը դուրս եկավ մաքուր երկրորդ տեղ
Քիչ առաջ Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի Արոնյան-Անդրեյկին պարտիան: Եթե Արոնյանը հաղթեր, ապա կհավասարվեր առաջատար Անանդին, սակայն պարտիան մրցաշարի հետնապահի հետ, այն էլ սպիտակ խաղաքարերով ավարտվեց ոչ-ոքի: Չնայած դրան՝ Արոնյանը դուրս եկավ մաքուր երկրորդ տեղ, քանի որ Տոպալով-Կրամնիկ, Մամեդյարով-Սվիդլեր պարտիաներն ավարտվեցին սպիտակների հաղթանակներով: Անանդ-Կարյակին զույգն էլ կիսեց միավորը:
Այսպիսով՝ 6 տուրից հետո 4 միավորով առաջատարը Անանդն է: Արոնյանն ունի 3,5, իսկ Կրամնիկը, Սվիդլերը, Մամեդյարովը, Տոպալովը՝ 3-ական միավոր: Կարյակինը վաստակել է 2,5, իսկ Անդերյակինը՝ 2 միավոր:
Վաղը հանգստյան օր է, իսկ ուրբաթ օրը՝ 7-րդ տուրում, կկայանան Կարյակին-Արոնյան, Սվիդլեր-Անանդ, Կրամնիկ-Մամեդյարով, Անդրեյկին-Տոպալով մրցախաղերը:
Մեկնաբանել