
«Ուժով պետք է ունենալ առանց Սերժի Հայաստան»,- Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կոչ արեց բոլոր պայքարող քաղաքական ու քաղաքացիական ուժերին խոսքից գործի անցնել:
«Դուք գիտեք, որ «Դեմ եմ»-ը որքան էլ ճշգրիտ է գործել, վերափոխման նախաշեմին է: Եւ ինչ էլ լինի դատարանի որոշումը մարտի 28-ին, մենք պիտի պատրաստ լինենք բոլոր պաստառները վայր դնել ու պահել մեր եռագույն դրոշը: Ես՝ որպես քաղաքացի, ով այստեղ կանգնել է մի քանի շաբաթ՝ կեղծված ընտրությունից հետո, հիմա ժողովրդի մեջ եմ կանգնում ու ասում՝ ուժ, կորով, միասնություն: Անպայման այդ հաղթանակը տեսնելու ենք:
Ժողովուրդը մի բան է ասում՝ տղերք, միացեք, միացեք, պրծնենք այս ապօրինի իշխանությունից եւ բերենք նոր սերնդին իշխանության: Իմ զորակցողներից մինչեւ իմ քննադատները, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչեւ հիմա, պետք է վայր դնեն այդ հեքիաթները եւ ուժով, այս տղաներով ունենան առանց Սերժի Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել