HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությանս ձեռը մաթալ եմ մնացել

Լեռ Կամսար

Այսօր ես Չեկայում բանտարկված եմ։ Ներս են բերում նոր կալանավոր՝ մեր շրջանային փոստի ծառայող Սենիքերիմյանին։ Մի մարդ, որ իր օրում չի իմացել ինչ բան է հանցանք և իր ողջ կյանքում միայն դրոշմանիշ է փակցրել ծրարին ու փոստարկղը գցել։ Բոլոր գոյություն չունեցող բաների մասին գրող սովետական վիպասանն էլ անկարող էր այս մարդուն որևէ հանցանքի մեջ մեղադրել, անգամ եթե սրա մասին տասներկու հատոր գիրք գրեր։

Այնքանորանմեղէր։

Կամերայում մենք բոլորս էլ չոփ-չոր մարդիկ էինք՝ իրար սեղմված, հետևաբար անկարող էինք տեղ բանալ այս անբախտ հյուրին։

Կարմիայնմիհաստափոր բուրժուա, և ամեն անգամ նոր մարդ գալիս մեքենայորեն մեր հայացքները նրան էին դառնում ասել ուզելով՝ «մի փոքր փորդ ներս քաշիր՝ տեղավորենք»։

Բուրժուան, որըհայրենադարձհայերից էր և կարծելով Հայաստանում ուտելու բան կա, իր մեծկակ փորն առած երկիր էր մտել, հայհոյախառն քրթմնջում էր կառավարության հասցեին՝ ասելով.

-Մարդբռնելկուզե՝ թողիրհամարբանտշինելտա, փորիսմե՞ջկուզետեղավորելզանոնք։

ԵրբվերջապեստեղավորվեցՍենիքերիմյանը. կամեցա խոսակցել հետը և մի քանի տեղեկություններ առնել դրսի աշխարհից։ Կանգնած էր առջևս ետևը դեպի ինձ, երբ կամեցավ շուռ գալ երես երեսի առնելու համար, հնար չեղավ, մեխված էր բազմության մեջ, ինչպես դաշույնը կրծքի մեջ. շուռ գալու համար պիտի կտրեր իր և շրջապատի մարդկանց վերարկուի բոլոր կոճակները։

Այդպատճառովսկսեցինքխոսել ետև ետևի։

-Սենիքերիմյա՞ն, այդ ինչպե՞սպատահեց։

-Ես էլ չիմացա, խորունկքնիմեջէի, երբներսմտանչեկիստներըումինչևհիմաէլկարծումեմ, երազիմեջեմքեզտեսնում։

-Երա՜զ... ցանկալի էր, որ երազում ինձ տեսած լինեիր իհարկե, որովհետև այդ դեպքում արթնանալիս ինձ էլ քեզ հետ լույս աշխարհ կհանեիր, բայց դժբախտաբար տեսածդ իրականություն է, և մենք միասին բոլշևիկյան զնդանումն ենք:

-Ա՜խ...

-Ի՞նչթողիրտանը։

-Հիվանդ կին չորս երեխաներով։ Շատ չեմ մտածում, կինս աշխատում է, վեր կկենա, իր երեխաները կպահի։

Այս խոսակցությունից անցավ մի շաբաթ, եկավ «պերեդաչայի» օրը։ Ներս մտավ Չեկայի պարետը և նրան երկարեց մի կապոց, որի վրա գրված էր՝ «Թագուհի Սենիքերիմյանին»...

-Աստվա՜ծ իմ, ուրեմն կի՞նս էլ է ձերբակալված, - ասաց ու կամենում էր ձեռներն ազատել ու գլխին տալ, բայց այդ ևս անհնարին դարձավ խտության պատճառով։ Ես օգնության կարգով կհարվածեի նրա գլխին, որովհետև իմ մեկ ձեռքս ազատ էր, բայց չգիտեի նրա վշտի մեծությունը, որ ըստ այնմ հարվածեի։ Ուստի այս անգամ կարողացավ իր գլուխն ազատել։

Այս անգամ որովհետև քնած չէր Սենիքերիմյանը, դեպքը համարեց իրական և ապրելու համար մխիթարեց իրեն՝ ասելով.

-Ոչինչ, կնոջս միակ եղբայրը կա. նա կհոգա երեխաներին։

Այսդեպքիցչանցածերեք օր, մի գիշեր կամերայի դուռը բացին ու

ներս թխմեցին մի անծանոթ կերպարանք, որը տեղավորվեց իմ և Սենիքերիմյանի արանքը միշտ ետև ետևի։

- Ո՞վ ես դու, - հարցրեց փոստի ծառայողը՝ գլուխը բարձրացնելով ու դեպի հետ ծռվելով։

-ԱզգսՎեհապետյան է։

-Սարգի՞ս, այդ դո՞ւ ես, - գոչեց Սենիքերիմյանը և զոհ տալով իր վերարկուի բոլոր կոճակները՝ դարձավ դեպի նորեկը։

Միասիդաէլ այն «կնոջ եղբայրն» էր, որը պիտի հոգ տաներ իր չորս երեխաներին...

Էլ ի՞նչ շարունակեմ. կնկարագրվի՞ այն հարվածը, որ իջավ խեղճ հոր գլխին։ Եթե բոլոր կամերականներն իրենց երկու ձեռներով հարվածեին թշվառի գլխին՝ դեռ քիչ էր։

Բայց, բացի բոլշևիկյան հիմարությունից, մնացած ամեն բան վախճան ունի, ներառյալ նաև այս հոր վիշտը։

Մյուս օրը, երբխելքի եկավ, հաշտվեց իր դրության հետ, հարցնում է ինձ.

-Լա՜վ, երեխաներիցսէլվազ անցա, հիմա ի՞նչ է սպասում մեզ, երկա՞ր պիտի նստենք։

Ես, որպեսմասնագետկալանավոր, բացատրում եմ.

- Կար ժամանակ, որ, ճիշտ է, քո ասածի նման մարդիկ նստում էին բանտում, մինչև անգամ գիշերը պառկում։ Բայց հորիզոնական բանտարկյալի դարը վաղուց է անցել, այժմ կալանավորը միայն ուղղահայաց է բանտարկվում։ Այս մեկը իմացիր, իսկ գալով քո անելիքին, երեք ամիս հետո քեզ քննության կկանչեն, եթե ինքդ քեզ համար հանցանք ճարեցիր՝ լա՛վ. կնայեն հանցանքիդ ու քեզ կդատապարտեն։ Իսկ եթե չես ճարում, նրանք իրենց մոտ կախած ունեն ամեն տեսակ պատրաստի հանցանքներ, կհագցնեն, որն որ վրադ նստավ՝ դրանով էլ քեզ կդատապարտեն։

-Բայցախրեսբոլորովի՜նանմեղեմ...

-0՛յ, օ՛յ։ Այդ բառը երկրորդ անգամ չարտասանես։ Սովետական օրենսգրքում այդպիսի հանցանք չի նախատեսված, և որպես զարտուղի հանցավոր քեզ անմիջապես գնդակահարության կդատապարտեն։ Հայաստանը Ռուսաստանին տարեկան երեսուն հազար կալանավոր պիտի հայթայթի. եթե ամեն մարդ ինքզինքը անմեղ հայտարարի՝ պլանն ինչպե՞ս պիտի կատարվի։

-Ուրեմնամենմարդմի հանցանք ունենալո՞ւ է։

-Անպատճառ։

-Դու ի՞նչ հանցանքով ես բռնված, - հարցրեց Սենիքերիմյանը, որի անունը ինչպես հետո իմացա՝ Հակոբ էր, - ես էլ չե՞մ կարող դրանից օգտվել։

- Ինձ մեղադրում են ֆաշիզմի մեջ, - ասացի, - բայց որովհետև չգիտեի ինչ բան էր ֆաշիզմը, խնդրեցի բացատրել այդ հանցանքի էությունը։ Ասացին, որ ֆաշիզմ նշանակում է ազգային սոցիալիզմ։ «Ո՛չ, - ասացի, - սոցիալիզմն ինչ ձևով էլ լինի, չեմ համաձայնվում վրաս առնել, տվեք մի ուրիշ հանցանք»։ Հիմա ամեն օր տանում են նոր կարած հանցանքի «պրիմերկայի», բայց ոչ մեկը վրաս չի նստում, մի փոքր անճոռնի մարմնակազմ ունեմ։

-Կսպասեմ, ինչովքեզմեղադրեն՝ եսէլնրանովկմեղադրվեմ, -ասացՀակոբը։

- Վա՜յտնաշեն, Չեկայումհանցա՞նքն է պակասում, որերկուսսմեկհանցանքից օգտվենք։ Միմարդուներկուհանցանք է հասնումօրենքով։

- Լա՜վ, իսկհետոՉեկայիցո՞ւրպիտիփոխադրենմեզ։

- Դատապարտվելուց հետո կալանավորներից մի մասին կվերցնեն գնդակահարելու, իսկ մնացածին կուղարկեն Կենտրոնական բանտ։

- Իսկո՞րտեսակիհանցավորներինենվերցնումգնդակահարելու։

- Գնդակահարելը հանցանքի հետ կապ չունի, «պրոստո» վերցնում են իրենց կարիքների համար։ Ինչո՞ւ ես զարմանում, մեղր ծախողը իր մատը չի՞ լիզում...

-Իսկբանտումի՞նչկանեն։

Բանտում կտեսակավորեն կալանավորներին այնպես, ինչպես խոհարարն է անում, այսինքն՝ կոտլետացուն առանձին, բիֆշտեքսինը առանձին, բորշչինը առանձին և այլն, այն տարբերությամբ միայն, որ խոհարարը ոսկորները որպես խոտան գցում է շներին, իսկ բանտապետը բոլորն օգտագործում է՝ գցելով ռուսներին, որոնք խմբերի բաժանած՝ մեկը հեռավոր հյուսիս են ուղարկում, մյուսը՝ հեռավոր հարավ, երրորդին՝ արևելք, չորրորդին՝ արևմուտք, միշտ հեռավոր, ու այսպես շաղ են տալիս ողջ հայությունն աշխարհով մեկ։

-Իսկչե՞նգնդակահարում։

-Ինչպե՞սչէ, առանցդրան տե՞րև կշարժվի...

----------

Այդ օրից անցել է քսաներկու տարի։ Փողոցում հաճախ եմ պատահում Հակոբ Սենիքերիմյանին և ամեն անգամ հանդիպելիս ասում.

- Ա՜յ Հակոբ, այն ժամանակ ես բանտային մասնագետ էի և քեզ բռնվելու բոլոր ճար-ճանապարհները ցույց տվի։ Հիմա էլ եկ, դո՛ւ ինձ այս մեր վայելած «ազատության»ճար-ճանապարհը ցույց տուր։ Ի՞նչ անենք այսպիսի «ազատության» մեջ. ո՛չ սեփական պարտեզ ունենք՝ մի բան ցանենք, ոչ սեփական գլուխ՝ մի բան մտածենք։

- Եսէլքեզնմանմաթալեմմնացելայսազատությանձեռքը, -ասում է Հակոբը։

- Եկկրկնենքմերհանցանքը և նորիցբանտարկվենք։

- Չեմ հիշում հանցանքս, եթե հիշեի, վաղո՜ւց էի բանտարկվել...

1957թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter