
Կենտրոնական բանկի նախագահն ու նրա կինը ավելացնում են դրամական միջոցները
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ու նրա տիկնոջ վրա չեն անդրադառնում ոչ ճգնաժամերը, ոչ երկրում խորացող աղքատությունը: Նրանք շարունակում են հարստանալ և գումարներ կուտակել բանկերին ի պահ տված տոկոսներից: Ամուսինները պակասեցնում են դրամով պահվող դրամական միջոցները և ավելացնում դոլարով ու եվրոյով ունեցածքը:
Այսպես, եթե 2011թ. Արթուր Ջավադյանն ուներ 125 մլն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար և 165 հազար եվրո, ապա 2012-ին ունեցել է 105 մլն դրամ, 435 հազար դոլար և 205 հազար դոլար: ԿԲ նախագահի պահվող դրամական միջոցները աճ են արձանագրել նաև 2013թ-ին: Նշված տարում նա ունեցել է 110 մլն դրամ, 470 հազար դոլար և 211 հազար եվրո:
Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` Ա. Ջավադյանը 2013թ.-ին ունեցել է մոտ 36 մլն 484 հազար դրամի եկամուտ, որից միայն 26 մլն-ն է աշխատավարձը, 100 հազար դրամը՝ ինչ-որ ընկերությունից ստացած շահաբաժինն է, իսկ1 մլն 765 հազար դրամը՝ ստացած վարկը:
100 հազար դրամ շահաբաժինը հավանաբար «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ից ստացված շահույթն է, որին «Հետքն» արդեն անդրադարձել է:
ԿԲ նախագահի եկամուտի մնացած մասը գոյացել է տրված փոխառությունից ստացած տոկոսներից: ԿԲ նախագահը տոկոսի դիմաց «պարտքով» փող է տալիս նաև արտարժույթով: Տրված փոխառությունից ստացել է 37 հազար 136 ԱՄՆ դոլար եւ 1641 եվրո տոկոսներ և այլ վճարներ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի դրամական միջոցները՝ ըստ տարիների |
|||
Արտարժույթ |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
ՀՀ դրամ |
125.000.000 |
105.000.000 |
110.000.000 |
ԱՄՆ դոլար |
410.000 |
435.000 |
470.000 |
Եվրո |
165.000 |
205.000 |
211.000 |
Իր դրամական միջոցներն ու կարողություններն ավելացնում է նաև Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը:
Եթե նա 2011-ին իր հաշվին ուներ 210 մլն դրամ, 325 հազար դոլար և 340 հազար եվրո, ապա 2012-ին դրամական միջոցները կազմել են 155 մլն դրամ, 405 հազար դոլար եւ 385 հազար եվրո:
2013-ը նույնպես եկամտաբեր է եղել Հասմիկ Մանուկյանի համար: Նշված տարում նա 74 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել առանձնատուն, իսկ դրամական միջոցները եղել են 75 մլն դրամ, 450 հազար դոլար եւ 390.000 Եվրո:
Ինչ վերաբերում է տարվա եկամուտներին, ապա 2013թ. այն եղել է 28 մլն 336 հազար դրամ, 9574 դոլար եւ 4930 եվրո: Նշենք, որ Հասմիկ Մանուկյանի եկամուտից մոտ 6.5 մլն դրամն է եղել աշխատավարձը, մնացածը վարձակալությունից ստացված վարձավճարներ են և տրված փոխառություններից ստացված տոկոսներ:
Հասմիկ Մանուկյանի դրամական միջոցները՝ ըստ տարիների |
|||
Արտարժույթ |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
ՀՀ դրամ |
210.000.000 |
155.000.000 |
75.000.000 |
ԱՄՆ դոլար |
325.000 |
405.000 |
450.000 |
Եվրո |
340.000 |
385.000 |
390.000 |
Լուսանկարը` Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել