HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Զոհրաբյանը` պետական նպաստների մասին. «Մեծ-մեծ խոսելով չէ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ասաց, որ այն վերաբերում է չաշխատող մայրերին և հստակ առաջարկ է մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար գումար հատկացնելու վերաբերյալ: «Մեծ-մեծ խոսելով չէ, թե մենք սոցիալական փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է` եթե աշխատող մայրերը ստանում են մինչև 2 տարեկան երեխաների համար գումարը, ապա տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր չաշխատող չեն,  առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»,- ասաց Ն. Զոհրաբյանը` կոչ անելով կողմ քվերակել այդ նախագծին:  

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նեց, որ արդեն 2 տարի է` իրենք առաջարկում են նման օրենքի նախագիծ, համաձայն որի` բոլոր մայրերը` աշխատող կամ չաշխատող, ստանան երեխայի  խնամքի համար գումար, ինչը սահմանված է օրենքով: Այնուհետ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը և համատեղ քննարկել երկու նախագծերը` ավելացնելով, որ այդ թվում առաջնահերթություն տրվի նաև ուսանող մայրերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց պատգամավորին` ասելով. «Բայց ես չհասկացա, տիկին Զոհրաբյան, Դուք ինչի՞ չեք համաձայնում, նորմալ առաջարկ էր անում պարոն Մարգարյանը: Իմ կարծիքով` ճիշտ կլինի անդրադառնալ էդ հարցին և մոտեցումը լինի համերաշխության ձևաչափում»:

ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը քվեարկությամբ մերժվեց` 45 կողմ, 69 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter