
«Կուտակայինում» իշխանությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխությա՞ն
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ ճեպազրույցին անդրադառնալով պարտադիր կուտակայինին, ասաց, որ հասարակության մեջ յուրաքանչյուր մտահոգություն պարտավոր են քննարկել, ապա նշեց, թե միշտ չէ, որ հանրությունը ռեալ հասկանում է:
Հարցին, թե արդյոք իշխանությունները երկխոսության կգնան, Հ. Աբրահամյանը պատասխանեց, թե իրենք գտնում են, որ թերություններ կան, և օրենսդրական փոփոխություն կլինի: Իսկ թե արդյոք պատրաստ են հանել պարտադիր բաղադրիչը, ԱԺ նախագահն ասաց, թե իրենք պատրաստ են քննարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել