
ԱԺ նիստին 11 պատգամավոր է ներկա
Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկման է դրվել ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Դրա նպատակն է ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. բնակչությունից և տնտեսվարող սուբյեկտներից լրացուցիչ վճարների և տուգանքների գանձման գործընթացը: Այդ գործընթացում ներառվելու են արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորումներն ու դրանց հետևանքները:
Նախագիծը ներկայացնող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց, թե լավ օրից չէ, որ ոչ իշխանական 4 ուժերը նման նախաձեռնություն են ներկայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել