
ՊԵԿ-ը վարձակալության պայմանագիր է կնքել պատգամավորի կնոջ հետ
ՊԵԿ-ը 2012թ-ի մայիսին 5 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքել Արշակունյաց 127/21 հասցեի անարժ գույքի 18-րդ մասնաշենքի ժամանակավոր օգտագործման վերաբերյալ: Վարձակալած անշարժ գույքն ունի 4561քմ մակերես: Նշված գույքի սեփականատերը Շողերինա Մկրտչյանն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը:
Նշենք, որ նշված հասցեում այժմ գործում է «ՆՈՐԱԳԱՎԻԹ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատունը:
2012թ. պատգամավորի կնոջ ու ՊԵԿ-ի միջեւ ստորագրված վարձակալության պայմանագրի գինը կազմել է 52 մլն 200 հազար դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը: Ինչպես երևում է նրանց միջեւ կնքված համաձայնագրերից և վճարման ժամանակացույցից, 2013թ. և 2014թ. պայմանագրի գինը կազմել է 82 մլն 800 հազար դրամ:
Ուսումնասիրելով Շողերինա Մկրտչյանի 2012 եւ 2013 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը` պարզվեց, որ այդ տարիներին համապատասխանաբար 52 մլն 200 հազար և 82 մլն 800 հազար դրամի վարձակալությունից ստացված եկամուտ չի հայտարարագրվել:
Հ.Գ. Լուրը հրապարակելուց հետո խմբագրություն զանգահարեց «Ալեքս Գրիգ» ընկերության իրավաբանը եւ նշեց, որ Շողերինա Մկրտչյանի հայտարարագրում նշված է վարձակալությունից ստացած եկամուտը: Շ. Մկրտչյանը նշել է «մաքուր» եկամուտը՝ հարկերը հանած, ինչը փաստացի տարբերություն է տալիս պայմանագրում առկա գումարի եւ հայտարարագրածի միջեւ: Պայմանագրում նշված 82 մլն 800 հազար դրամ վարձավճարի գումարը 2012թ. հայտարարագրում նշված է 74 մլն 520 հազար դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել