
Արամ Մանուկյանի խոսքով` Երևանում երթուղային տաքսու ուղեվարձը 80 դրամ է
Երևանի տրանսպորտի ոլորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նշենք, որ այդ նախաձեռնությունը պատկանում է ԱԺ ոչ իշխանական 4 ուժերին:
Պատգամավորի ասելով` Երևանում երթուղային տաքսու ինքնարժեքը 80 դրամ է, ապա առաջարկեց տրանսպորտի վարձավճարը հաշվարկողներին, որպեսզի մեծամասնության համար հիմնավորեն, որ երթուղային տաքսիու գինն արժե 100 դրամ: Ա. Մանուկյանի կարծիքով` իրենք նաև այդ նպատակով են ուզում ստեղծել ժամանակավոր հանձնաժողովը և խորհրդարան կանչել այն մարդկանց, ովքեր զբաղվում են ուղեվարձի հաշվարկմամբ:
Իսկ նախաձեռնել են հենց իրենք, քանի որ կառավարությունը ԱԺ մեծամասնությունից չի վախենում, իսկ ընդդիմությունից վախենում է: Այնուհետ առաջարկեց, որ իրենք անձամբ ներակայանան որևէ նախաձեռնությամբ: «Չեք անում, որովհետև դուք ազդեցություն չունեք կառավարության վրա, հակառակը` կառավարությունն ազդեցություն ունի ձեզ վրա, և ձեզ թույլ չի տա մտնեք այն դաշտը, որտեղ ձեզ չի կարելի մտնել»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել