
Մուշեղ Խաչատրյանը գերազանցեց Գինեսի ռեկորդը (լուսանկարներ)
Մուշեղ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ սահմանեց միակնանի հեծանիվով: Նա 26,6 վայրկյանում բարձրացավ 62 աստիճան` գերազանցելով շվեդ Պետեռ Ռոսենդալի ռեկորդը (30 վայրկյանում` 56 աստիճան):
Երկու շաբաթ առաջ Գինեսի գրքում հաստատվել էր Մուշեղի նախորդ ռեկորդը. 3 մետր 8 սմ-անոց փոքր անիվով միակնանիով նա անցել էր 25 մետր` գերազանցելով նախկին` 8 մետրանոց ռեկորդը:
Մուշեղն արդեն պատրաստ է իր հաջորդ ռեկորդին` ջրի տակ միակնանի հեծանիվ վարելուն, սակայն դեռ չի գտել հարմար վայր այն իրագործելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել