HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լսեք մեր ձայնը»

«Հետքը» և Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը «Լսեք մեր ձայնը» խորագրով միջոցառումների շարք է սկսում:

Այն միջոց է` իրենց դատական սխալի զոհ համարող ցմահ դատապարտված մարդկանց խոսքը բանտի ճաղերից ու պատերից դուրս հանելու, հանրությանն ու պետական մարմիններին հասցնելու:

«Հետքն» իր «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարով անդրադառնում է այն մարդկանց ճակատագրերին, ովքեր բանտերում են, սակայն տարիներ շարունակ պնդում են, որ անմեղ են և պայքարում են իրենց գործերի վերաբացման համար:

Դատարանների արխիվում մենք ծանոթացել ենք մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտված մոտ տասը մարդու քրեական գործերին, լսել այդ մարդկանց ձայնը: Հիմա ուզում ենք նրանց ձայնը լսելի դարձնել նաև ձեզ համար:

Արտերկրում քիչ չեն դեպքերը, երբ տասնյակ տարիներ անց դատապարտյալներն արդարացվում են, ու անմեղ մարդիկ վերադառնում են ազատություն: Մենք համոզված ենք, որ հայաստանյան բանտերում նույնպես կան անմեղ դատապարտյալներ: Պարզապես նրանց ձայնը լսելի չէ: Լսենք նրանց ձայնը ու հնարավորություն տանք, որպեսզի շտկվեն նախկին սխալները:

Առաջին միջոցառումը լինելու է մշակութային: Դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, մուտքը կլինի ազատ:

Նպատակ ունենք ստեղծել իրավաբանների մի խումբ, որը կզբաղվի իրենց անմեղությունն ապացուցել ցանկացող դատապարտյալների քրեական գործերի և դրանց վերաբացման հնարավորությունների ուսումնասիրությամբ:

Այսպիսով փորձում ենք նաեւ արվեստի միջոցով արծարծել դատաիրավական խնդիրները՝ դրանք հասարակական քննարկման նյութ դարձնելով: Մշակութային միջոցառմանը մասնակցելու նպատակով արդեն արձագանքել են արվեստի, բեմի մարդիկ: Եթե հետաքրքրեց, գրեք մեզ:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

Հերմինե Միքայելյան
Ես լինելով փաստաբան, ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը: Ինքս այժմ զբաղվում եմ մի դատապարտյալի գործով ում դիմումները երբեք դուրս չեմ գալիս քրեակատարողական հիմնարկից, նրա նկատմամբ հարկադիր բուժում է նշանակվել, բայց երբևիցե չի ստացել այն, քրեական գործում կան բազմաթիվ չհիմնավորված դրվագներ և այլն.....Մեծ սիրով և ամենայն պատրաստակամությամբ եմ մոտենում այս հարցին քանի որ կարծում եմ, որ բժիշկները փրկում են մարդկանց կյանքը, ապա փաստաբանները ՝նրանց կյանքի տարիները:
Զարուհի
Ինչ հետաքրքիր ձևակերկում է՝ փրկել կյանքի տարիները...շնորհակալություն արձագանքելու համար: Մեր նախաձեռնությունների մասին տեղյակ կպահենք մարդկանց՝ լուսաբանումներով, հայտարարություններով: Զգացի, որ պետք է ավելին անել, քան լրագրությունն է: Պոտենցյալ անմեղ մարդկանց մասին հրչապարակումներից զատ պիտի լինեն մասնագետներ, ովքեր կշարունակեն այս կծիկները քանդել, ուսումնասիրել հին քրեական գործերը՝ նոր երևան եկած հանգամանքներ փնտրել-գտնելու նպատակով: Այլապես ստացվում է, որ մարդիկ տարիներով պայքարում են, սակայն նրանց ձայնը լսելի չի դառնում:
LILIT GHABUZYAN
shat voxjuneli naxadzernutyun e.... shat kcankanai ajakic linel ays naxadzernutyan@.... es anpayman kap khastatem dzer het
KARINE
VOCH MIAYN. VOXCHYUNUM EM , AVELIN ' PATRASTAKAMUTYUNS EM HAYTNUM VOREVE. KERP MASNAKCEL , OGTAKAR LINEL ... EV SHAT AVELIN , KCVEL AYD KAREVOR NAXADZERNUTYAN@ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter