HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը` Արամ Մանուկյանին. «Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա»

Այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի կողմից Երևանի տրանսպորտի ոլորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Դրա նպատակն է ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. բնակչությունից և տնտեսվարող սուբյեկտներից լրացուցիչ վճարների և տուգանքների գանձման գործընթացը: Այդ գործընթացում ներառվելու են արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագրծվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորումներն ու դրանց հետևանքները:

Նախարարը նշեց, թե ԱԺ-ի լիազորությունը չէ, և ԱԺ-ն չպիտի վատնի իր ժամանակը, այնուհետ հարցրեց, թե «եկաք և արձանագրեցիք, որ Երևանի քաղաքապետը սխալ է անում, հետո ի՞նչ եք անելու»:

Ինչ վերաբերում է արագաչափերին, նախարարը կրկին հարցադրմամբ պատասխանեց, թե որն է խնդիրը` արագաչափերը չդնե՞լը: Ըստ նրա` կան երկրներ, որտեղ արագության գերազանցումը քրեորեն պատժելի է և հավասարեցված է սպանության փորձի:

Նախարար Թովմասյանն այնուհետ պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե կառավարությունը վախենում է ընդդիմությունից, մինչդեռ չի վախենում ԱԺ մեծամասնությունից: «Ժողովուրդ ջան, եկեք մի պարզ բան հասկանանք`  կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը նույնն են, և երբեք չփորձեք արհեստականորեն ջրբաժան տանել: Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա: Մոռացեք էդ: Ունենք խնդիրներ, էդ խնդիրները լուծելով գնում ենք»,- ասաց Հ. Թովմասյանը:

Իսկ քաղաքական 4 ուժերի նախաձեռնությունը նա համարեց իրենց կողմից հետապնդվող «պիտանի, անհրաժեշտ, չափավոր չէ» հարցերի պատասխանը ստանալու համար, ապա առաջարկեց գրավոր հարցեր ուղարկել կառավարությանը, և իրենք կպատասխանեն բոլոր հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter