
Ֆինանսների նախարարին չի անհանգստացնում ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը անհանգստություն չունի, որ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները առաջիկայում կառավարությանը անվստահություն հայտնելու հարց են բարձրացնելու:
«Ուզում եք, որ ես դիսկոմֆորտ ունենա՞մ, ուրախ եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ պաշտոնանկ լինելու մասին հարցերին կպատասխանի, երբ ընդդիմադիրների նախաձեռնությունը սկսվի ու ավարտվի:
«Ես կարծում եմ՝ կառավարությունը իր առջեւ դրված խնդիրները լիարժեք կարողանում է լուծել, բայց միեւնույն ժամանակ ընդունում եմ, եւ ոչ միայն ես, այլեւ մեր կառավարությունն ընդունում է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որը մեզ չի հաջողվել լուծել»,- նշեց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել