HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության «փախուստը» համաժողովից

Արդեն երկու օր է՝ Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողով: Դրա կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը: Համաժողովն սկսվեց, ինչպես արդեն հայտնի է, բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիայով: Նրանք միջազգային փորձագետներին էին ներկայացրել Հայաստանում հանքարդյունաբերության պատկերը՝ նշելով, որ կառավարությունը հոշոտում է երկիրը: Բնապահպանները կառավարության անդամներին «հրամցրին» նաև հանքարդյունաբերության հետևանքով թունավորված Գեղի գետի ջուրը, որից հրաժարվեցին նախարարները:

Համաժողովի կազմակերպիչ ՀՀ կառավարությունից ներկա էին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, էներեգտիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: Օրակարգով նախատեսվել էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, ով, սակայն, չէր մասնակցում համաժողովին: Համաժողովին հատկապես աչքի ընկավ բնապահապանության նախարարը, ով իր ակտիվ «ելույթով» սահմանափակվեց միայն դահլիճի մուտքի մոտ՝ բնապահպաններից մեկին սպառնալով կտրել «ականջները», մյուսին անվանել ստախոս: Մինչ այդ դահլիճն արագ լքել էր նրա գործընկեր Արմեն Մովսիսյանը, ով համաժողովի մեկնարկից երկու ժամ անց դուրս եկավ դահլիճից: Համաժողովի ընդմիջումից հետո՝ կեսօրին, կառավարությունն իր ողջ կազմով հեռացել էր դահլիճից, որտեղ մնացել էին միջազգային փորձագետները, բնապահպաներն ու Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները:

Համաժողովի երկրորդ օրն արդեն դահլիճը կիսադատարկ էր, որտեղ մեծամասնություն էին կազմում միջազգային փորձագետները: Իսկ տեղացիներից ոմանք բողոքում էին՝ հայրենի կառավարության անպատասխանատու վերաբերմունքից «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովի մասնակիցների նկատմամբ: Իսկ օտարերկրյա հյուրերը հանքարդյունաբերության ոլորտի համար «մենյու» էին բերել՝ առաջարկելով տարբեր մոտեցումներ այդ ոլորտը կարգավորելու համար, որը նախևառաջ ուղղված էր կառավարությանը: Բայց միջազգային փորձագետները դժվար թե ենթադրեին, որ Հայաստանի կառավարությունն իր «հանքային մենյուն» ունի. մի կողմից՝ կարող է խրախուսել տուրիզմի զարգացումը, օրինակ Տաթևում, մյուս կողմից՝ այդ նույն տարածքում երկաթի հանքի հետախուզման արտոնագիր տալ:

Մեկնաբանություններ (2)

Vardan
Ասեմ Ձեզ, որ տարբեր լիազոր մարմիններից ներկայացուցիչներ են եղել, նաև զեկույց են ունեցել: Ճիշտ տեղեկատվություն տվեք, այլ ոչ ապատեղեկատվություն: Իսկ կառավարության անդամները պատասխանել են բոլոր հուզող հարցերին:
Սամվել
ճիշտ կանեն փախչեն նաեվ կառավարությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter