
Անանդը մոտենում է ռեւանշին. Սվիդլեր-Արոնյան՝ ոչ-ոքի
Խանտի-Մանսիյսկում այսօր կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների կրցաշարի 11-րդ տուրը: Ավարտվել են 4 պարտիաներից 3-ը. բոլորում էլ գրանցվել է ոչ-ոքի՝ Սվիդլեր-Արոնյան, Կրամնիկ-Անանդ, Անդրեյկին-Մամեդյարով: Տոպալով-Կարյակին պարտիան դեռ շարունակվում է:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավոր Անանդը, որն ունի 7 միավոր, իսկ Արոնյանը երկրորդն է 6 միավորով: Նրան կարող է հավասարվել Կարյակինը, եթե հաղթի: Մամեդյարովն ու Սվիդլերը վաստակել են 5,5-ական, Կրամնիկն ու Անդրեյկինը՝ 5-ական միավոր: Կարյակինն առայժմ ունի 5, իսկ Տոպալովը՝ 4 միավոր (10 տուրի արդյունքով):
Վաղը կայանալիք 12-րդ տուրում կկայանան Անանդ-Անդրեյկին, Մամեդյարով-Կարյակին, Տոպալով-Սվիդլեր, Արոնյան-Կրամնիկ պարտիաները: Նման խաղաղ ընթացքի պարագայում ամեն ինչ գնում է նրան, որ Անանդը կարող է աշխարհի գործող չեմպիոն Կառլսենի հետ ռեւանշ-մրցամարտ անցկացնելու հնարավորություն ստանալ: Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր, եւ այն կավարտվի ապրիլի 1-ին:
Լուսանկարը՝ candidates2014.fide.com-ի
Մեկնաբանել