
«Անվտանգության նկատառումներով» քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը, որին ներկա գտնվել ցանկացողներից դատական կարգադրիչները պահանջեցին անձը հաստատող փաստաթուղթ: Նման փաստաթուղթ չունեցողներին թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ:
Կարգադրիչները հղում կատարեցին Դատական օրենսգրքի 214 հոդվածին, որով սահմանվում են դատական կարգադրիչի իրավունքները: Հոդվածի 1-ին կետում նշված է, որ դատական կարգադրիչն իրավունք ունի պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաեւ դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը, սակայն որեւէ հիշատակում չկա անձը հաստատող փաստաթուղթ չունեցողի մուտքը դռնբաց դատական նիստի դահլիճ արգելելու մասին:
Այս կապակցությամբ «Հետքին» պարզաբանում ներկայացրեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` նշելով, որ նման որոշում կայացվել է հնչեղություն ստացած դատավարության մասնակիցների անվտանգության նկատառումներով:
Ավելի ուշ քաղաքացիներին թույլ են տվել մտնել դահլիճ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել