HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» թղթակիցը` «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» մրցույթի մրցանակակիր

ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստում այսօր ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար» եւ «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014թ. մրցանակաբաշխության արդյունքները:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին եւ նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը:

«Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2» հ/ը լրագրող Արփինե Թամրազյանը, «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում՝ «ՄԻՐ» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» անվանակարգում՝ «ԱՐ» հ/ը լրագրող Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար» անվանակարգում՝ «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը եւ «Անսպասելի կին հերոս» անվանակարգում՝ «NEWS.am» լ/կ լրագրող Ինգա Մարտինյանը: Հաղթող ճանաչված լրագրողներն արժանացել են ՀՀ վարչապետի պատվոգրերին եւ պարգեւատրվել հայկական արտադրության ԱրմԹաբ պլանշետներով: Հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության լրագրող Անի Ստեփանյանին:

«Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Իզոտեխ» ընկերության հիմնադիր Գոհար Հարությունյանը (Երեւան)եւ «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության հիմնադիր Սոնա Բալասանյանը, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ «Արթ սուիթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նաիրա Բալասանյանը (Երեւան) եւ «Բոնուս առեւտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը (Վայոց ձոր), «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Շաքեհ Հավան Կարապետյանը (Երեւան) եւ անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը (Լոռու մարզ), «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր Կարինե Ավետիսյանը (Երեւան) եւ «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը (Արագածոտնի մարզ), «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինե Ներսիսյանը (Երեւան) եւ անհատ ձեռներեց Էմմա Մարգարյանը (Արմավիրի մարզ), «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմինե Մուրադյանը (Երեւան) եւ անհատ ձեռներեց Նուբար Սահակյանը (Տավուշի մարզ):

«Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ եւ 3-րդ տեղերում՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան եւ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները, իսկ «Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ եւ 3-րդ տեղերում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արեւաշատ եւ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter