
10 տարվա ազատազրկում՝ սպանված Զարուհու ամուսնուն (տեսանյութ)
Կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով սպանելու համար ամբաստանյալ Յանիս Սարկիսովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը երեկոյան 17:40-ին հրապարակեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գործը քննող դատավոր Թաթուլ Պողոսյանը:
Յանիս Սարկիսովը պատժաչափն իմանալուց հետո սկսեց հայհոյել դատարանում: Իսկ նրա ընկերը հավաստիացրեց, որ իրենք բողոքարկելու են:
Սարկիսովը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Հիշեցնենք, որ Զարուհու երեխան՝ 2-ամյա դուստրը հանձնվել է սկեսրոջ՝ Լիլյա Սարկիսովայի խնամակալությանը, ինչին դեմ են «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա»-ի անդամները՝ նշելով, որ երեխան չպետք է մեծանա այն ընտանիքում, որտեղ սպանվել է իր մայրը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել