
Նարեկ գյուղը և նարեկցիները (ֆոտոպատմություն)
Նարեկը Արարատի մարզի գյուղերից է: Արարատյան դաշտավայրի մյուս գյուղերի համեմատ այն գտնվում է բարձրադիր վայրում` Օձասարի ստորոտին: Գյուղի բարձունքից երևում է գրեթե ողջ մարզը, իսկ Մասիսներն ասես պարսպում են հորիզոնը: Սակայն այդ հրաշագեղ տեսարանի դիմաց նարեկցիները «թանկ են վճարում». բարձրադիր գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, որը ստիպված են պոմպի օգնությամբ հասցնել վարելահողեր:
Եղանակի տհաճ անակնկալներին անպատրաստ գյուղի տնտեսությունները այս տարի ևս խոշոր վնասներ են կրել ցրտահարության և առատ ձյան պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել