HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Քիչ առաջ «Հետքը» լուր ստացավ, որ դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են:

Տեղեկատվությունը ստուգելու նպատակով դիմեցինք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանին, ով հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են   «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մաս, քանի որ նրան բուժող բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վ.Պետրոսյանին անհրաժեշտ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի: «Վարդան Պետրոսյանը ստացիոնար բուժում կստանա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում»,-«Հետքին» ասաց Գոռ Ղլեչյանը:

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ
Սևան Հայրապետ, նախաքննությունը դու՞ ես վարում, որ ամեն ինչ այդքան լավ գիտես...Ոչ ոք իրավուք չունի շահարկել այս մեծ ողբերգությունը և դրանով փորձել ինքնահաստատվել...Չի կարելի: Ամոթ է: Դու դրանով մահացած երեխաների ընտանիքներին օգուտ չես տալիս, այլ՝ ավելի ու ավելի ես խորացնում նրանց ՝ առանց այդ էլ մեծագույն և անփարատելի վիշտը...
ՀԱՅՈՒՀԻ
Իսկ Մասիսում էն աղջկան ավտոյի տակ գցած Արարատ Կաֆյանը մի օր էլ չնստեց։ Սա է՞ Հայաստանում արդարադատությունը։
henri
Մինչեւ որ այս կերպ կը չարչարեն եւ կը նուաստացնեն հայ ժողովուրդի ազնիւ ,պարկեշտ եւ տաղանդաւոր զաւակ մը ես թքած ունիմ այս իշխանութեան եւ իր արդարութեան վրայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter