HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ՝ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում. ՄԻՊ

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին:

Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:

Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով: Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնում է Պաշտպանի աշխատակազմը, նշված խնդիրների մասին տեղեկացվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը նունիսկ իրազեկվելուց հետո միակողմանի և ոչ լիարժեք է իրականացրել խնդրի ուսումնասիրությունը: Այսինքն՝ բացատրագրեր են վերցվել միայն այն աշխատակիցներից, ում գործողությունները եղել են խնդրահարույց և ընդհանրապես չեն լսել հաստատությունում սովորող երեխաների կարծիքը: Ուսումնասիրության ձևաչափի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Օմբուդսմենի տեղակալ Գենյա Պետրոսյանն անմիջապես կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հետ: Ցավոք, փոխնախարարի արձագանքը ևս պատշաճ չի եղել:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրված խախտումների վերաբերյալ լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, նման դեպքերը բացառելու և թերացում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ Իշխանեան (Պէյրութ)
Վայրի լինում են կեդանիները` գազանները: Իսկ մարդիկ լինում են ՎԱՅՐԵՆԻ. դրսևորում են ՎԱՅՐԵՆԻ վերաբերմունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter