
Ուսուցիչները նույնպես դեմ են կուտակայինին (լուսանկարներ)
Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներն այսօր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել կրթության և գիտության նախարարության շենքի մոտ` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ուսուցիչների` առանց այն էլ ցածր աշխատավարձից պահումներ են կատարվել, որոնք, ըստ ցույցի եկած մանկավարժների, անօրինական են և հակասահմանադրական: Նրանք պահանջում էին հանդիպում նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ նախարարը չիջավ. նա առաջարկում էր, որ ուսուցիչները բարձրանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել