HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ռուստամյան. «Հայաստանը պետք է շարունակի «և-և»-ի տրամաբանությամբ աշխատել»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հայտարարությանը, թե Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Հայաստանը պետք է շարունակի «և-և»-ի տրամաբանությամբ աշխատել:

«Ես բանակցություններին չեմ մասնակցում, չգիտեմ՝ ուր են հասել, բայց դեմ չեմ լինի, որ առնվազն «և-և»-ի տրամաբանությունն աշխատի, որովհետև Հայաստանին դա ձեռնտու է: Այն ռեֆորմները, որոնք  մենք իրականացնում ենք դեպի եվրոպական արժեհամակարգ, առնվազն պետք է շարունակվեն: Եթե Եվրամիությունն էլ համաձայնի դրան, Հայաստանը դրանից միայն կօգտվի»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ դեսպանը նաև հայտարարել էր, թե երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են, ուստի իրենք շատ կցանկանային վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: «Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից և, կարծում եմ, նաև եվրոպական կողմից»,- ասել էր դեսպանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter