HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ժուռնալիստիկան նրան սպանում է, բայց եւ չի թողնում մեռնել

Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին իրենց ընթերցողներին ուղղված ուղերձում գրեց ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո»  թերթի խմբագիր Էլչին Շիխլինսկին: Նա հայտարարեց թերթի առայժմ ամենօրյա թողարկումները դադարեցնելու մասին: Լրտեսության մեջ կասկածվող եւ ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հենց այս թերթի աշխատակիցն էր:

Մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում որպես «Զերկալո»-ի թղթակից Թուրքիայում աշխատած Միրկադիրովի ձերբակալումից անմիջապես հետո, Բաքվի խմբագրությունում անց էր կացվել խուզարկություն, բռնագրավել էին նաեւ Է.Շիխլինսկու անձնական համակարգիչը: Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում  նա ասել է, որ առանց իր համակարգչի կարծես մնացել է առանց ձեռ ու ոտի:    

Թերթը փաստորեն փակելու մասին իր որոշումը Շիխլինսկին բացատրում է նրանով, որ «մամուլից բիզնեսը պրակտիկորեն դուրս է մղված: Պատճառը տրիվիալ է. երբ քաղաքական բաղադրիչն իր տակն է առնում տնտեսական բաղադրիչին, բիզնեսով զբաղվելը, մանավանդ այնպիսի սպեցիֆիկ բիզնեսով, ինչպիսին մամուլն է, հնարավոր չի դառնում այլեւս: Համենայնդեպս դա հեռանկարային չէ ոչ միայն տնտեսական, այլեւ մասնագիտական առումներով: Իսկ ժուռալիստիկան ինձ սպանում է նույն կերպ, ինչպես որ չի թողնում մեռնել...»: 

Իր հայտարարությունը խմբագիրը ավարտում է խոսքերով՝ գուցե որեւէ մեկը դրանից թեթեւություն զգա:

Ավելի վաղ, երբ  այսպես կոչվող «հայկական գործով» սկսվել էին «Ռեգիոն» հետազոտական  կենտրոնի եւ ադրբեջանական Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ «Հանրայի երկխոսություններ» ծրագրում մասնակցած լրագրողների հարցաքննությունները, Շիխլինսկին հայտարարեց, որ նորմալ է, երբ լրագրողները մասնակցում են տեղեկատվական ծրագրերին եւ ինքը լրտես չէ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների լրագրողները հայ լրագրողների հետ միասին այդ ծրագրում մասնակցում էին տարբեր երկրների գործիչների օնլայն մամուլի ասուլիսներին, իսկ հետո այդ նյութերը տպագրում իրենց ԶԼՄ-ներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter