
Նարեկ Սարգսյանը՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նշանակումը ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել:
Այն, ինչ կառուցվել կամ վերակառուցվել է Երևան քաղաքում Ն. Սարգսյանի ճարտարապետ լինելու տարիներին հատկապես նրա նշանակումից հետո բուռն քննադատվում է, հնչում են մեղադրանքներ, որ նա «քանդել է Երևանի դիմագիծը»:
Նարեկ Սարգսյանի նախաձեռնություններից են համարվում կառավարության շենքի գլխին գմբեթ դնելու, ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու գաղափարները, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում շատրվանների փոխարեն հյուրանոցային համալիր կառուցելն ու վերջին տարիների ամենաաղմկահարույց Հյուսիսային պողոտայի նախագիծը: Պարզվում է, որ այս քննադատություններին անձամբ Նարեկ Սարգսյանը նորմալ է վերաբերում:
«Հետք»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք վերոթվարկյալ մեղադրանքներից հետո ինչպե՞ս է աշխատելու, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Նու, մասնագետների կարծիքները տարբեր են»:
Մեկնաբանել