Ջազի անմոռանալի բալլադներ
Նաիրա Հայրապետյան
Unforgettable. ջազի աշխարհում այս երգը սիրում և գնահատում են գրեթե բոլորը: Երաժշտասերներից քչերը գիտեն, որ հեղինակն է Իրվինգ Գորդոնը. Բրուքլինցի երգահան, ով համագործակցել է ջազի այնպիսի հսկայի հետ, ինչպիսին Դյուք Էլինգթոնն է:
Երգը սկզբնական տարբերակում կոչվում էր “Uncomparable” (անփոխարինելի), սակայն ձայնագրող ընկերություն-ստուդիան խնդրեց հեղինակին փոխել այն և դարձնել “Unforgettable” (անմոռանալի), և 1951թ. երգն արդեն ներկայացավ աշխարհին՝ դառնալով բազմաթիվ հայտնի երգիչների կողմից ոչ միայն սիրված ստեղծագործություն, այլև այն ոսկե երանգը , որը սեփական երգացանկում ունենալը (և դրանով իսկ նրան հասնելը) զարդարում է նրանց երաժշտական ճանապարհը:
Սյս երգի ամենահայտնի կատարումը Նաթ Քինգ Քոլինն է` ձայնագրված նույն 1951թ., ամերիկացի կոմպոզիտոր Նելսոն Ռիդլի գործիքավորմամբ: Այս տարբերակը 2000թ. առաջադրվեց ընդգրկել Գրեմիի Փառքի սրահում: 1961թ. Քոլը փոքր-ինչ փոփոխված տարբերակով նորից ձայնագրեց այն և ընդգրկեց The Nat King Cole Story ալբոմ-հավաքածուում: Հենց այս տարբերակը օգտագործվեց 2009թ-ին նկարահանված Watchmen ֆիլմում:
Երգչի մահից 26 տարի անց՝ 1991թ-ին, Ջո Գուերկիոն` լեգենդար էլվիս Փրեսլիի ոչ պակաս լեգենդար երաժշտական պրոդյուսերը, առաջարկեց վերաձայնագրել այս կատարումը, սակայն որոշ փոփոխություններով` նոր, ռեմիքսային տարբերակում նա առաջարկեց դուետի վերածել այն` ընդգրկելով երգչի դստերը` Նաթալիին: Ջոյի այս առաջարկը 1992թ-ին միանգամից երեք Գրեմի մրցանակ շահեց`”Song of the Year”, “Record of the Year” և “Best Traditional Pop Vocal Performance”․
“Unforgettable” -ը կատարելվել է բազմաթիվ անգամ, այնպիսի մեծերի կողմից, ինչպիսիք են` Արեթա Ֆրենքլինը, Օսկար Պետերսոնը, Ջորջ Բենսոնը, Մըրվին Գեյը, Քենի Ռոջերսը, բրազիլիացի երգիչ Ռոբերտու Կարլոսը, դերասաններ Չարլի Շինը և նույնիսկ, ուշադրություն, Ջեքի Չանը:
Unforgettable –Նաթ Քինգ Քոլի և Նատալի Քոլի մեկնաբանությամբ
"Autumn in New York"․ ջազի ստանդարտներում հիմնովին տեղավորված մի շատ գեղեցիկ երգ, որի առաջին կատարումը հնչել է 1934թ-ի դեկտեմբերի 27-ին՝ Հարոլդ Մյուրեյի մեկնաբանությամբ: Տարիների ընթացքում այն բազմիցս կատարվել և ձայնագրվել է ամենատարբեր երաժիշտների և երգիչների կողմիզ` երաժշտական հրաշալի գործիքավորումներով և մեկը մեկից տարբեր ու գեղեցիկ կատարումներով:
Ամենահիշարժան ձայնագրությունները պատկանում են Չարլի Փարքերին, Բիլի Հոլիդեյին, Ֆրենք Սինատրային, Սառա Վոնին Շեյլա Ջորդանին։ 1957թ. լեգենդար Լուի Արմսթրոնգն ու Էլլա Ֆիցջերալդը ներկայացրեցին դուետային տարբերակը, գործիքավորման հետաքրքիր մեկնաբանություններից է կիթառահար Թել Ֆառլոյի տարբերակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել