HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: 

«Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը: 

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և հարկադիր ծառայության բոլոր աշխատակիցներին՝ ԴԱՀԿ աշխատողի օրվա առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: 

«Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, և կառավարությունը՝ հանձին վարչապետի, միշտ պատրաստ է սատարելու ծառայությանն՝ իր առջև դրված խնդիրների իրականացման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter