HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի քաղաքապետը դպրոցականներին համոզել է չբողոքել ուղեվարձի բարձրացման դեմ

Մայիսի 1-ից Կապանի թիվ 6 ավտոբուսի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքի դպրոցականները: Երթուղին սպասարկում է «Լավ ընկեր» ՍՊԸ-ն, որը նաև Կապան-Երևան ուղևորափոխադրումներ է իրականացնում: Ընկերությունը հաշվարկել է, որ ավտոպահեստամասերի, բենզինի թանկացման հետևանքով թիվ 6 ավտոբուսի ուղեվարձը  50 դրամի փոխարեն դառնալու է 70 դրամ:

Դպրոցականներից մեկը (անունը չենք հրապարակում նրան ավելորդ քաշքշուկի մեջ չներգրավելու պատճառով) մեզ հետ զրույցում նշել է, որ ուղեվարձի բարձրացման դեմ իրենք պայքարն սկսել էին 7 հոգով, որից հետո իրենց միացան շատերը: Նա նաև մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպել են Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, ով իրենց «մատչելի» բացատրել է, թե ինչու են բարձրացրել ուղեվարձը: «Հիմա մենք հասկանում ենք, որ այդ ընկերությունը հնարավորություն չունի 50 դրամով սպասարկել: Մինչև հունիսի 1-ը ուղավարձը կլինի 50 դրամ, իսկ դրանից հետո հատուկ դպրոցականների համար հնարավոր է ընդունվի որևիցե ժամ, որպեսզի օգտվեն երթուղուց 50 դրամով»,- ասել է դպրոցականը:

Ըստ նրա՝  իրենց համոզել են, որ թանկացումն արդարացի է, և հիմա իրենք ընկալում են դա և այլևս չեն բողոքի:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ Կապանում այսօր, բառիս բուն իմաստով, ֆեոդալա-ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ բարքեր են՝ «նժդեհական» ՀՀԿ-ի, «ընդդիմադիր» դաշնակների ու հանքային կլանի արանքում:............................. Երկրորդ՝ ԵԹԵ «Լավ ընկեր» ՍՊԸ-ն չի կարողանում շահույթ ապահովել 50 դրամ ուղեվարձով, ապա թող իրեն ՍՆԱՆԿ հայտարարի. բա ի՞նչու չի արել/անում: ԲԼԵՖՆԵՐ են խաղու՞մ: ..............................Երրորդ՝ ԱՊՇԵԼ կարելի է,որ Լիսկայի կողմից կնքված ու «հայ քրիստոնյա» դարձած Կապանի ՀՀԿ-ական «ընտրված» քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը բացատրություններ է տալիս ու պաշտպանում ՄԱՍՆԱՎՈՐ բիզնես «Լավ ընկեր» ՍՊԸ-ի որոշումը: Եվս մի ապացույց,որ Կապանում ազատ բիզնեսային միջավայր ՉԿԱ. այսինքն՝ բիզնեսն ու քաղաքականությունը անջատ չէ: ................................Եվ չորրորդ՝ Կապանի/Սյունիքի ԱԶԳԱՅԻՆ ընդերքը ագահաբար շահագործելով մի քանի մարդ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ դարձան, բայց «փող չկա՞», որ Կապանում/ Սյունիքում հասարակականն ԱՆՎՃԱՐ կամ էժան (պետական) տրանսպորտ լինի: 20 դրամի համար իրար են խառնվել,բայց հանքերից ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ տանելը «չեն նկատում». ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ, որ նկատեն էդ «նժդեհականները»:......................... ՀԳ. ՊԱՅՔԱՐԵՔ մինչև վերջ- ԱՆՎՃԱՐ տրանսպորտ: ԹՈՂ հանքերի ԳՈՆԵ 5-10%-ը ազգայնացնեն դրա (ու նման խնդիրների) համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter