
Գրիգոր Պապյանի սպանության գործով դատը հետաձգվեց
Անահիտ Բաղդասարյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 6-ին պետք է տեղի ունենար Գր. Պապյանի սպանության գործով մեղադրվող Հակոբ Թոսունյանի դեմ հարուցված քրեական գործի հերթական դատական նիստը, սակայն այն հետաձգվել է մինչև մայիսի 21-ը: «Բազմաթիվ հիվանդությունների տեր մարդը անտեղի արդեն 20 ամիս է փակված վիճակում է և դեռ դատն էլ հետաձգում են»,- մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալ Հակոբ Թոսունյանի կինը՝ Մելանյա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Հ. Թոսունյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանին սպանության գործով որպես վկա Նոնա Սպարտակի Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է կեղծ ցուցմունք տալ և օժանդակել է առանձին պաշտոնատար անձանց՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:
Մեկնաբանել