
Ոստիկանությունը ցուցարարներից «մաքրեց» Մաշտոցի պուրակը (լուսանկարներ)
Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կգար Մաշտոցի պուրակ, ոստիկանությունը ուժի միջոցով այնտեղից դուրս հանեց առավոտվանից այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարներին, ովքեր պատրաստվում էին բողոքի ակցիա անել:
Մի շարք քաղաքացիների, ովքեր ցանկանում էին իրենց պաստառներով առաջ գնալ և մոտ կանգնել բեմին, ոստիկանները չթողեցին առաջանալ, ինչի արդյունքում տեղի ունեցավ բախում: Այժմ մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:
Բերման են ենթարկվել Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել