HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն  Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան

Ծնվել է 1975թ., մայիսի 10-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում:

Մասնագիտական գործունեություն`

27.01. 2009–17.10.2011

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

  • Արտաքին քաղաքականություն
  • Ազգային անվտանգության խնդիրներ
  • Սփյուռք
  • Մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ

2003.03 – 2009.01

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

2001–2011թթ.

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս     

  • Միջազգային իրավունք
  • Միջազգային հարաբերություններ
  • Պետական կառավարման համակարգ

2000.10 – 2003.03

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

1995.10 – 1998.08

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական /1998/

Կրթություն

1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս

Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան

  • միջազգային իրավունք,
  • միջազգային կազմակերպություններ
  • միջազգային անվտանգություն
  • Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր և վաղը. իրավական խնդիրներ»

1992-1999

Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան  (1999),

Երևանի պետական համալսարան

  • Դիվանագիտության պատմություն,
  • միջազգային հարաբերություններ
  • Թեզ` «Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում»:

1992-1996, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ

Քաղաքացիական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիա

  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
  • Անձնակազմի կառավարում
  • Թեզ` «Քաղաքացիական ծառայողների ընտրության և ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ»

Պարգևներ`

  • Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետության Նախագահի հրամանագիր)
  • Մովսես Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականության կայացման գործին երկարամյա ներդրման համար
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
  • Ֆրանսիական Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006)
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004)

Մասնակցություն մասնագիտական կառույցներին

  • «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ
  • Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ
  • Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ
  • Վատ լսող և խուլ երեխաների ծնողների «Հավատ» հասարակական կազմակերպության խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ
  • «Քաղաքացիական ծառայություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ

Հրապարակումներ և կոնֆերանսներ

  • «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային գործիքներ» (համահեղինակությամբ Reuter և Khufner, Երևան, 2003)
  • Ռոն Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դռները» գրքի հայերեն թարգմանություն և խմբագրում  (Երևան, 2008)
  • Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հրավիրյալ հյուր (փետրվար, 2009)
  • ԵՄ կոնֆերանսի գլխավոր բանախոս «Հայաստանը և ԵՄ նոր հարևանության քաղաքականությունը» (2007)
  • «ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը» կոնֆերանսի գլխավոր բանախոս
  • Հալկի /Հունաստան/ միջազգային կոնֆերանս /2001/
  • Հիդրա /Հունաստան/ կոնֆերանս /1999/

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Մեկնաբանություններ (1)

Ara Manoogian
Those who are interested in learning more about Mr. Sargsyan, I would suggest one reads: http://www.armenianlife.com/2011/10/19/armenian-presidents-chief-of-staff-muzzles-free-press-in-america/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter