
«EBRD, մի դժբախտացրու մեզ». բնապահպանական ակցիա՝ եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը
Հիշեցնենք, որ այս օրերին Վարշավայում տեղի է ունենում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպումը: Բանկը ֆինանսապես օժանդակում է հետխորհրդային երկրներում հէկերի, հանքավայրերի շահագործման եւ այլ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։
«Գրկիր ինձ, ես վտանգի տակ եմ», «Ինձ փաստաբան է անհրաժեշտ», «EBRD, մի դժբախտացրու մեզ» գրություններով պաստառները բռնած փոքրիկ լուսանները զարմացրել էին տարբեր երկրներից ժամանած կառավարական պատվիրակությունների անդամներին եւ բանկի աշխատակիցներին։ Նրանք լուսանկարում եւ տարածում էին լուսանների կոչերը։
Կլաուդիա Չիոբանուն մի քանի օր է ծախսել՝ խաղալիքներն ու պաստառները նախապատրաստելու համար. «Եվրոպական բանկը վաղուց է, ինչ տեղյակ է այս խնդրի մասին, բայց ֆինանսավորումը դեռ շարունակվում է։ Խորվաթիայի պետական պատվիրակության անդամներից մեկն ասաց, որ անձամբ այս խնդիրը կբարձրացնի բանկի ղեկավարի հետ հանդիպմանը եւ հուսանք այն լուծում կստանա»,- «Հետքին» ասաց կազմակերպիչներից Կլաուդիա Չիոբանուն։
Մեկնաբանել