
Ձկների զանգվածային անկում Շահվարդ գետում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ): Այսօր նախարարությունը ահազանգ է ստացել, որ Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել