HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան. «Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք այդ մասին»

«Հետքը» ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե արդյոք Աստանայում մայիսի 29-ին սպասվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանը որևէ փաստաթուղթ  ստորագրելու է, թե ոչ: Ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշեց. «Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք այդ մասին: Ինչ որ հայտարարված է, դա է լինելու»:

Ճշտող հարցին՝ չի՞ ստորագրվելու, նա պատասխանեց. «Աստանան կկայանա, կտեսնեք»: Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը մեկնելու է Ղազախստան՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter