
Ադրբեջանի զինվելը մտահոգո՞ւմ է միջազգային հանրությանը
Այն, որ Ադրբեջանը զինվում է, մտահոգում է միջազգային հանրությանը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված տանկերին՝ հավաստիացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մտահոգում է և միջազգային հանրությանը, և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման գործում, որը կզբաղվի հրադադարի խախտման հետաքննություններով»,- ասաց Նալբանդյանը:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին՝ Է. Նալբանդյանն ասաց, որ այն ընթանում է իր հունով. «Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետև վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին, հանդիպումներ ունեցան Հայաստանում, Ղարաբաղում, որ հանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որը նախորդ անգամ երկրում չէր»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել