HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Այս կառավարությունը «ինտելեկտից պակաս մարդկանց հավաքածու» է, իսկ ընդդիմությունը «թացը չորի հետ է խառնում»

«Քանի կոմբայնի ու տրակտորի փոխարեն աշխատում են գերանդին ու բահը, երբեք չի կարող գյուղանտնտեսությունը դրական արդյունք ունենալ: Այսօր գյուղացին իր բահով է աշխատում, տաս անգամ ավելի շատ է աշխատում, բայց տաս անգամ ավելի քիչ է ստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա` գյուղատնտեսությունը հիմա շատ վատ վիճակում է և ավելի է վատանալու, եթե համակարգային փոփոխություններ չլինեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է 10-15 տարի: Պետք է գյուղացին իրեն իր աշխատանքով պահի, «մի բան էլ պետությանը օգնի»:

Ասուլիսի մյուս հյուրը` ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը, նշեց, որ պետությունը պարտավոր է սուբսիդավորել գյուղատնտեսությունը: Այնուհետև երկու բանախոսների միջև սկսվեց բուռն բանավեճ` միմյանց մեղադրելով երկիրը թալանելու և կործանելու մեջ:

«Ձեր կառավարությունն ամբողջովին անորակ կառավարություն է, ինտելեկտից պակաս մարդկանց հավաքածու»,- հավելեց Զ. Թադևոսյանը:

Այնուհետև մատնանշելով պետության բացթողումներն ու հասարակության բողոքի առկայությունը` նշեց, որ ընդդիմությունը լծակներ չունի այդ ամենի դեմ պայքարելու համար:

«Եթե իշխանություններն այնքան խելամիտ գտնվեն, որ իրականում հաշվի նստեն հասարակության լայն շերտերի պահանջին և գնան արտահերթ ընտրությունների, բախում չի լինի»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Նրա խոսքերով` բախումը որևէ մեկի նպատակը չէ, և բախման ճանապարհով իշխանափոխության գնալը ՀԱԿ-ի օրակարգի մեջ չի մտնում: 

«ՀԱԿ-ի օրակարգն արմատապես փոխվել է, և հոկտեմբերի 28-ին արդեն խոսքը գնալու է ոչ թե արտահերթ ընտրությունների կամ ՀԱԿ-ի կողմից ներկայացված այլ պահանջների իրականացման մասին, այլ կոնկրետ նախագահի աթոռը զբաղեցնողի հրաժարականի մասին»,- հավելեց Զ. Թադևոսյանը:

Նրա խոսքերով` չպետք է համակերպվել այդպիսի նախագահի հետ, ով այդպես ամուր կառչել է իր աթոռից, և նա ավելի լավ է հետևի Սահակաշվիլու օրինակին:

Սակայն Լ. Ալեքսանյանը զարմանք հայտնեց, որ եթե նախագահը չլինի Ս. Սարգսյանը, ապա ով պետք է լինի:

«Ինչի՞ պիտի հրաժարական տա Սերժ Սարգսյանը, երբ որ հասարակության մեջ հրաժարական պահանջողները շատ չնչին տոկոսն են կազմում»,- նշեց նա:

Նրա կարծիքով` ՀԱԿ-ի համար  եթե իշխանություն է, ապա ավազակ է, բայց իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր պակաս շահագրգռված չեն առկա խնդրիները լուծելու մեջ, և ընդդիմությունը «թացը չորի հետ խառնում է»:

Այնուհետև Զ. Թադևոսյանը առաջարկեց չտարանջատել հասարակությունը` խմբավորելով ընդդիմության և իշխանության, այլ պետք է համախամբվել, «լեգիտիմացնել երկրի նախագահին և երկիրը կարգի բերել»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին առկա խոսակցություններին` Լ. Ալեքսանյանը նշեց, որ իր համար կա կոալիցիոն հուշագիր, որից հրաժարվող քաղաքական ուժը «հասարակության մեջ կգցի իր իմիջը»: Սակայն ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել, «նման բան գոյություն չունի»:

Իսկ Զ. Թադևոսյանի կարծիքով` ԲՀԿ-ն ունի կոնկրետ նպատակներ. «նախագահի աթոռին նտեցնել հանրապետության թիվ 1 հանցագործ Ռոբերտ Քոչարյանին»: Իսկ դա չի համընկնում ՀՀԿ-ի շահերի հետ:

Այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը խանդոտ չի վերաբերվում «Ժառանգության» ընդդիմադիր լինելուն` Զ .Թադևոսյանը պատասխանեց, որ «որևէ մեկը խանդոտ չի վերաբերվում 5, 7 հոգու դիրքորոշմանը: «Ժառանգությունն» այլևս չունի էլեկտորատ»: 

Մեկնաբանություններ (1)

karen
HAK du arden sparel es qez! Qo shoun aylevs anhetaqrqir e (angam zandzrali u antaneli) joghovrdi metsamasnutyan hamar!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter