HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 1 տոննա թմրանյութի գործը կուղարկվի դատարան

Շուրջ 1 տոննա թմրանյութի փոխադրման գործը մեկ ամսվա ընթացքում կուղարկվի դատարան: Հանրային պաշտպան Արտակ Գարոյանը, ով Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի փաստաբանն է, «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն այժմ աշխատում է Ուգուրլուի մեղադրանքը վերաորակելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էին 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց:  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգություն): Բեռնատարի  վարորդ Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին կալանավորվել էր: Իսկ հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել էր նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրացնելու կամ պատրաստելու նպատակներով հոդվածներով:

«Մենք պետք է աշխատենք, որ իրացման հոդվածը վերաորակեն փոխադրման, այսինքն՝ 266-ը վերաորակվի 268: Կա նաև 215՝ մաքսանենգության հոդված, որը փաստ է, որտեղ պաշտպանության կողմը շատ բան չունի անելու, բայց պաշտպանության կողմը շատ բան ունի անելու իրացման նկատառումը վերաորակելու փոխադրման»,- ասաց պաշտպան Արտակ Գարոյանը:

Ըստ հանրային պաշտպանի՝ մոտակա օրերին պետք է մեղադրանքը ճշգրտվի և հստակեցվի թմրանյութի քանակը, որը փորձաքննության եզրակացությամբ այլ է տրվել: 

Լուսանկարը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի

Մեկնաբանություններ (1)

Herepta
Good on you Mr Attorney Artak Garoyan. Do your absolute best to defend your Turk criminal client. After all, the Turks did not shed enough Armenian blood before, during and after the Genocide. Pssst! Artak, just between you and me; the Turks are busy minting a very special medal just for you. You'll really like it when you see it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter